National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.02.2022
Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում
1 / 1

Փետրվարի 24-25-ը մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին հեռավար ձեւաչափով մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը: Պատգամավորը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում եւ նշել.

«Հարգելի' նախագահող, հարգելի' գործընկերներ,

Մինչ բոլորս հետեւում ենք Ուկրաինայում ծավալվող ողբերգական իրադարձություններին, ես ուզում եմ հստակ հայտարարել, որ պատերազմը երբեք լուծում չէ. պատերազմը չի կարող կարգավորել որեւէ հակամարտություն: Պատերազմները կարող են տեւել օրեր կամ շաբաթներ, բայց դրանց պատճառած մարդկային տառապանքները եւ զինված հակամարտությունների հումանիտար հետեւանքները շատ ավելի երկարատեւ են, նույնիսկ հավերժ:

Արդեն 15 ամիս է անցել, ինչ ստորագրվել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը: Արդեն 15 ամիս է, ինչ տասնյակ հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց մայրերը, կանայք ու երեխաները դեռ սպասում են իրենց հարազատների տուն վերադառնալուն, սակայն Ադրբեջանը նրանց պատանդ է պահում: Եռակողմ հայտարարությունը հստակ էր. պետք է իրականացվեր ռազմագերիների, պատանդների եւ այլ ձերբակալված անձանց, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակում: 
  
Հայաստանը կատարել է այդ պարտավորությունը` վերադարձնելով բոլոր գերիներին պատերազմից անմիջապես հետո: Ավելին, Հայաստանը հանձնել է ականապատ դաշտերի բոլոր քարտեզները: Հակառակ սրան` ադրբեջանական ռեժիմը հայ ռազմագերիներին վերածել է սակարկության առարկայի եւ այդ հարցն օգտագործում է զիջումներ կորզելու եւ մանիպուլյացիաների համար: Հայ ռազմագերիներին որպես ահաբեկիչներ որակող Ադրբեջանի նախագահի հայտարարությունները բացառապես մարդասիրական հարցի քաղաքականացման ակնհայտ դրսեւորում են: 
  
Ավելին, Ադրբեջանը հրաժարվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայցի ապահովման միջոցների կատարումից եւ թաքցնում է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց իրական թիվը, որոնք պահվում են Ադրբեջանում: 
  
Միջազգային մարդասիրական իրավունքի, ներառյալ Ժնեւյան կոնվենցիաների, լրջագույն խախտումների մեկ այլ օրինակ է ռազմագերիների եւ պատանդների նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքերը: «Հյուման Ռայթս Վոթչը» իր զեկույցում Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները որակել է որպես ռազմական հանցագործություն: 
  
Հարգելի' գործընկերներ, այս վեհաժողովը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին եւ ԵԱՀԿ տարածաշրջանում պատերազմների եւ ուժի կիրառման հումանիտար հետեւանքներին»:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am